Ընդդիմադիր «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը հանդիպման է հրավիրել ԶՈւ գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանին և կոչ արել խոսել Հայաստանի սահմաններին անվտանգության իրավիճակի մասին։
«Եթե նա չարձագանքի մեր հրավերին ու կոչին, կնշանակի, որ մեր Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարը ձգտում է բացառապես փող աշխատել և «իշխանություն» ունենալ։ Բայց մեր վերջին հույսով հավատում ենք, որ հայրենիքի և սպայական պատվի զգացումն իսպառ չի անհետացել կամ մահացել»,- ասել է Գալստանյանը տեսաուղերձում։
Նա ընդգծել է, որ Ասարյանի պարտականությունների մեջ է մտնում նաև ժողովրդին երկրում տիրող անվտանգության իրավիճակի մասին ճշգրիտ տեղեկատվություն տրամադրելը և ոչ թե հանդես գալ «ի՞նչ անեմ, զենք վերցնեմ ու գնամ սահմանները պաշտպանե՞մ» հայտարարություններով։
Հոկտեմբերի 28-ին Ասրյանը հայտարարել էր, որ ներկայումս Ադրբեջանի կողմից հարձակման սպառնալիք չկա։ Նա մեկնաբանել էր ադրբեջանցի զինվորականների կողմից Հայաստանի տարածքների օկուպացումը և այն անվանել ռազմավարական և օպերատիվ նշանակության հարց, որը չի քննարկվում հանրության հետ։