Կոտայքի մարզի Գառնի գյուղից 9 կմ հարավ-արևելք տեղի է ունեցել 1,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ, հայտնել է ՆԳՆ Փրկարար ծառայությունը։
Երկրաշարժը գրանցվել է դեկտեմբերի 9-ին՝ ժամը 00։15-ին՝ օջախի 10 կմ խորությամբ, հայտնել է ծառայությունը։ Այն զգացվել է նաև Երևան քաղաքում և Կոտայքի Գողթ գյուղում՝ 2-3 բալ ուժգնությամբ։
Ըստ գերատեսչության՝ էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ։