Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2026 թվականի ընտրություններից առաջ հրամայել է կալանավորել իր ընդդիմախոսներին, գրում է «Ժողովուրդ» թերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Ըստ թերթի՝ վարչապետը հանձնարարական է տվել առաջիկայում գտնել, իսկ անհրաժեշտության դեպքում «ստեղծել» հիմքեր՝ գործեր հարուցելու և բոլոր նրանց ձերբակալելու, ովքեր փորձում են քննադատել իշխանություններին։
«Փաշինյանն ընտրություններից առաջ մաքրում է քաղաքական դաշտը, որպեսզի ասպարեզում մնան միայն իրեն հավատարիմները և իրեն դուր եկած ընդդիմությունը՝ նրանք, ովքեր պատրաստ են գործարքի գնալ «Քաղաքացիական պայմանագրի» հետ»,- նշում է կայքը։
2024 թվականի օգոստոսին «Ժողովուրդ»-ը գրել էր, որ «Քաղաքացիական պայմանագիրն» սկսել է 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների նախապատրաստությունը՝ «մաքրելով» իր շարքերը։
MPG/Gallup International Association-ի կողմից 2024 թվականի նոյեմբերին անցկացված հարցման արդյունքների համաձայն՝ Հայաստանի քաղաքացիների ավելի քան 52%-ը հավանություն չէր տվել Փաշինյանի գործունեությանը։
Փաշինյանի այցն ԱՄՆ քաղաքական առումով ոչինչ չտվեց Երևանին․ ամերիկագետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցն ԱՄՆ քաղաքական առումով ոչինչ չտվեց Երևանին, իսկ Փաշինյանին հասցրեց քաղաքական հարված, որի հետևանքները դեռ կերևան,...