ԱՄՆ Պետդեպարտամենտը պաշտոնապես մեկնաբանել է Հայաստանի հետ ռազմավարական գործընկերության կանոնադրության ստորագրումը։
Ըստ հրապարակման՝ այս գործընկերությունը հիմնված է լինելու ընդհանուր ժողովրդավարական արժեքների վրա և ուղղված է լինելու «ժողովրդավարության, արդարության, անվտանգության և տնտեսական կապերի ամրապնդմանը»։
Պետքարտուղարությունը հիշեցրել է, որ ԱՄՆ-ն իր անկախացումից ի վեր Հայաստանում ներդրել է մոտ 3,3 միլիարդ դոլար, իսկ 2020 թվականից ի վեր երկրների ապրանքաշրջանառությունը եռապատկվել է և ներկայումս կազմում է ավելի քան 300 միլիոն դոլար։
«Միացյալ Նահանգներն օգնում է Հայաստանին պայքարել կոռուպցիայի դեմ, զարգացնել մարդու իրավունքների ինստիտուտները և ուժեղացնել անկախ լրատվամիջոցները»,- նշել է Պետդեպարտամենտը:
Հայաստանն ու ԱՄՆ-ն հունվարի 14-ին ստորագրել էին ռազմավարական գործընկերության կանոնադրությունը։ Փաստաթուղթը Վաշինգտոնում ստորագրել էին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։
Հայաստանը ռազմավարական երկխոսություն էր սկսել ԱՄՆ-ի հետ 2022 թվականի մայիսին՝ Միրզոյանի և Բլինքենի միջև Վաշինգտոնում կայացած հանդիպումից հետո։ Հունիսի 11-ին Միրզոյանը հայտարարել էր ԱՄՆ-ի հետ երկխոսությունը ռազմավարական գործընկերության ընդլայնման ծրագրերի մասին։