ՀՀ ազգային անվտանգության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը չի բացառել, որ առաջիկայում վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարող է հայտարարել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից Հայաստանի դուրս գալու մասին (ՀԱՊԿ)։
«Ժանրի կանոնների համաձայն՝ առաջիկայում Փաշինյանը կհայտարարի Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին»,- Facebook-յան իր էջում գրել է Վանեցյանը։
Նա այդ կանխատեսումն արել է՝ անդրադառնալով «ՀՀ-ԱՄՆ ռազմավարական համագործակցություն»՝ հունվարի 14-ին ստորագրված փաստաթղթին:
«Ծանոթացա «ՀՀ-ԱՄՆ ռազմավարական համագործակցություն» կոչվող փաստաթղթին։ Փաշինյանի արտաքին քաղաքականությունը շարունակում է մնալ արկածախնդրության տիրույթում»,- մանրամասնել է Վանեցյանը։
Ռազմավարական գործընկերության կանոնադրությունը Վաշինգտոնում հունվարի 14-ին ստորագրել էին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։
Հայաստանը ռազմավարական երկխոսություն էր սկսել ԱՄՆ-ի հետ 2022 թվականի մայիսին՝ Միրզոյանի և Բլինքենի միջև Վաշինգտոնում կայացած հանդիպումից հետո։ Հունիսի 11-ին Միրզոյանը հայտարարել էր ԱՄՆ-ի հետ երկխոսությունը ռազմավարական գործընկերության ընդլայնման ծրագրերի մասին։