Հայաստանի Ազգային ժողովի խորհուրդը սեպտեմբերի 16-ին հաստատեց Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) հայկական պատվիրակության կազմը:
Պատվիրակության ղեկավարը, ինչպես նախորդ խորհրդարանում, կլինի Ռուբեն Ռուբինյանը: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից պատվիրակության կազմում են Նազելի Բաղդասարյանը և Վլադիմիր Վարդանյանը (պահեստային կազմում՝ Էդուարդ Աղաջանյանը և Սոնա Ղազարյանը), Արմեն Գևորգյանը և Արմեն Ռուստամյանը «Հայաստան» խմբակցությունից, իսկ Հայկ Մամիջանյանը ՝ «Պատիվ ունեմ» խմբակցությունից: