• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
03 Հուլիս 2022 09:52
  • 407.95
  • 426.35
  • 7.46
  • /home/admin/web/armeniatoday.news/public_html/index.php
-4 °c
Երևան
2 ° Wed
2 ° Thu
3 ° Fri
4 ° Sat
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արտաքին քաղաքական
  • Արցախ
  • Գիտություն և տեխնիկա
  • Գովազդ
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Ընտրություններ՝ Հայաստանում
  • Իրավիճակը սահմանին
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ներքաղաքական
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result

Մենք պետք է ուժեղ պետություն կառուցենք, որը պետք է հիմնված լինի՝ աշխարհաքաղաքականության փոփոխությունը հասկանալու վրա. նախագահը ելույթ է ունեցել «Մտքերի գագաթնաժողով»-ում

Արտաքին քաղաքական,
18 Սեպտեմբեր 2021 20:22
ShareShareShare
Наш Telegram

Աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը սեպտեմբերի 18-ին Շամոնիում ամենամյա Մտքերի գագաթնաժողովի (Summit of Minds) շրջանակում մասնակցել է «Աշխարհաքաղաքականություն. ո՞ւր է շարժվում աշխարհը» խորագրով պլենար քննարկմանը։

Որպես գլխավոր բանախոս՝ նախագահ Սարգսյանն իր խոսքում անդրադարձել է ժամանակակից աշխարհի մարտահրավերներին։ Այդ համատեքստում խոսելով Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի մասին, նախագահն ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղում՝ հայկական Արցախում հայերը պատմականորեն ապրել են հազարավոր տարիներ։ «Եթե գնաք Ղարաբաղ, կգտնեք 4-րդ, 5-րդ դարի եկեղեցիներ,- ասել է Հայաստանի նախագահը։ -Հայերը առաջինն էին, որ ընդունեցին քրիստոնեությունը որպես պետական կրոն։ Մենք, մեղմ ասած, ոչ հաճելի պատմություն ունենք այդ հուշարձանների ճակատագրի հետ կապված։Եվ այսօր մենք դիմում ենք միջազգային հանրությանը, ՅՈՒՆԵՍԿՕ-ին՝ մտահոգ այդ կրոնական, մշակութային հուշարձանների ճակատագրով»։

Նախագահ Սարգսյանը գագաթնաժողովի մասնակիցներին մանրամասն ներկայացրել է Արցախի պատմությունն ու հակամարտության ծագման պատճառները, թե ինչպես ԽՍՀՄ կուսակցական ղեկավարությունը 20-րդ դարասկզբին Հայաստանին պատմականորեն պատկանող տարածքը տվեց Ադրբեջանին։ Հայաստանի նախագահը նշել է, որ խորհրդային ավելի քան 70 տարիների ընթացքում Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը մշտապես ձգտել է ազատության և անկախության, 1991-ին հռչակել այն, այնուհետև 1994֊ին հաղթել Ադրբեջանի հրահրած Ղարաբաղյան առաջին պատերազմում։

Նախագահ Սարգսյանը հիշեցրել է, որ հակամարտության կարգավորման նպատակով միջազգային հանրության ջանքերով ստեղծվեց ԵԱՀԿ Մինսկի խումբը, որում ընդգրկվել են Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Ֆրանսիան։ Համանախագահող երկրները աջակցում էին խնդրի խաղաղ լուծման գործընթացին։

«2020-ին Ղարաբաղի և Ադրբեջանի միջև պատերազմ սկսվեց։ Սա բոլորովին ուրիշ պատերազմ էր։ Երբ պատերազմը սկսվեց, Ադրբեջանը մեծ առավելություն ուներ։ Նրանք գազատարներ և նավթատարներ ունեն, ահռելի ներդրումներ էին արել ռազմական ոլորտում։ Հայերը կռվում էին շատ ավելի առաջատար տեխնոլոգիաների, ռազմական սարքավորումների դեմ, ինչպես նաև Թուրքիայի ամբողջական ներգրավվածությամբ։ Այստեղ նոր իրավիճակ էր, երբ համանախագահները ոչինչ չէին կարող անել։ Այս պատերազմը ի ցույց դրեց փոփոխվող աշխարհը, -ասել է Հայաստանի նախագահը։ -Սա է կյանքի իրականությունը, որը փոփոխված տարածաշրջանն ու աշխարհաքաղաքականությունն է»։

Նշելով, որ Հայաստանը խիզախորեն 44 օր պայքարել է Ադրբեջանի և Թուրքիայի դեմ, նախագահ Սարգսյանն ասել է, որ պետք է ոտքի կանգնել և շարունակել ամրանալ։ «Այս աշխարհը շարունակվում է փոխվել, և մենք պետք է ուժեղ պետություն կառուցենք, որը պետք է հիմնված լինի՝ աշխարհաքաղաքականության փոփոխությունը հասկանալու վրա, -նշել է Արմեն Սարգսյանը։ -Եթե դու չհասկանաս և ուշանաս, ապա կպարտվես մյուս ճակատամարտերում ևս՝ լինի դա տնտեսության, փոխադրումների, թե գիտության ոլորտներում։ Հայաստանը փոքր պետություն է, սակայն համաշխարհային ազգ: Այս նոր աշխարհում, որը անվանում եմ քվանտային, դու առավելություն ունես և դու կարող ես կառուցել փոքր և ուժեղ պետություն, եթե ներգրավես նաև Սփյուռքին»։

Նախագահ Սարգսյանի խոսքով՝ հնարավոր է կառուցել փոքր, բայց հզոր պետություն, եթե հնարավոր լինի ներգրավել Սփյուռքին: «Այդ դեպքում կարող ես ունենալ 15 մլն բնակչություն, ժամանակակից պետություն՝ տեղակայված ողջ աշխարհով մեկ, որը կարող է օգնել քեզ տեխնոլոգիաներով, գաղափարներով, -նշել է նախագահը։ -Վաղը հաջողություն ունենալու համար պետք է հասկանալ, որ աշխարհը փոխվել է՝ աշխարհաքաղաքական տեսանկյունից և շատ ավելի խորը ձևով: Մենք պետք է հիմնովին փոխենք մեր դիտակետը, ըմբռնումը:

Հասկանալու համար, թե ինչ է կատարվում, պետք է մի կողմ դնենք մեր դասական մտածելակերպը և գտնենք նոր մոդել, նոր փիլիսոփայություն:

Մենք ունենք գերփոխկապակցված աշխարհ: Եվ մեր փոխկապվածությունը լույսի արագություն ունի: Նոր, քվանտային աշխարհում մենք բոլորս մասնիկներ ենք: Սա մեզ համար անկանխատեսելի է: Մեր մտածելակերպը սխալ է, մենք պետք է փոխենք ինքներս մեզ, աշխարհի հանդեպ մեր հայացքը:

Կան մի քանի կարևոր կատեգորիաներ, որոնցում մենք ապրում ենք: Դրանցից մեկը կանվանեմ ասիմետրիա: Աշխարհում այսօր պատերազմում են ոչ միայն անօդաչուներով, այլև կիբեր հարձակումների միջոցով: Այդ կիբերպատերազմներն ասիմետրիկ են։ Չկա աշխարհաքաղաքական սիմետրիա պետությունների միջև պատերազմում։

Անհատների պատճառով աշխարհը ասիմետրիկ է դարձել՝ չափսերով, ազդեցության տեսանակյունից:

Դասական աշխարհում ժողովրդավարությունը մեզ ամեն 5 տարին մեկ տանում է քվեարկելու, ստեղծվում է կառավարություն: Սակայն շատ երկրներում, այդ թվում և իմ երկրում, ժողովրդավարությունը չունի զսպման մեխանիզմներ: Ավելին, հիմա կարող ես քո տեսակետը հայտնել ամեն օր, ամեն րոպե, ամեն ժամ, այսինքն, ապրում ենք ամենօրյա ժողովրդավարության ռեժիմում: Այսօր աշխարհում անհատները կարող են իրենց գաղափարները հայտնել այն ամենի վերաբերյալ, ինչ ասում են նախագահը, վարչապետը, պատգամավորները»:

Նախագահ Սարգսյանը համավարակը նույնպես համարել է փոփոխվող աշխարհի հետևանքը․ «Աշխարհը չի փոխվել կորոնավիրուսի պատճառով, աշխարհը փոփոխությունների գործընթացում էր, այդ պատճառով կորոնավիրուսը տեղի ունեցավ այնպես, ինչպես եղավ: Նույն վիրուսը տարիներ առաջ այլ կերպ էր դրսևորվում, սակայն հիմա մենք խիստ փոխկապակցված ենք։ Կորոնավիրուսը փոփոխությունների պատճառը չէ, այլ հետևանքը, դրա արագացուցիչը»:

Հայաստանի նախագահի խոսքով՝ քվանտային աշխարհում մենք պետք է վերաբացահայտենք ինստիտուտները, արժեքները և ժողովրդավարական մոդելները.

Ավարտելով խոսքը՝ նախագահ Սարգսյանն ասել է. «Շատ ուրախ կլինեմ օգտագործել այս հնարավորությունը հրավիրելու ձեզ Դիլիջանում՝ Հայաստանում կայանալիք «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ին, որտեղ փորձելու ենք ոչ միայն նախանշել խնդիրները, այլև խոսել հնարավոր լուծումները գտնելու մասին»:

Առնչվող Նորություններ

Հայաստանի կժամանի Հնդկաստանի ԱԳՆ Արևմտյան ուղղության քարտուղարը

Հայաստանի կժամանի Հնդկաստանի ԱԳՆ Արևմտյան ուղղության քարտուղարը

02 Հուլիս 2022 17:31

Հուլիսի 4-ին Հայաստանում կգտնվի Հնդկաստանի Հանրապետության ԱԳՆ Արևմտյան ուղղության քարտուղար Սանջայ Վերման` մասնակցելու Առևտրի, տնտեuական, տեխնոլոգիաների, գիտության, կրթության և մշակույթի...

Դեսպան Թրեյսիի ելույթը ԱՄՆ անկախության օրվան նվիրված տոնակատարությանը

Դեսպան Թրեյսիի ելույթը ԱՄՆ անկախության օրվան նվիրված տոնակատարությանը

01 Հուլիս 2022 22:23

Դեսպան Լին Թրեյսին ԱՄՆ անկախության օրվա կապակցությամբ ելույթով է հանդես եկել, որն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․ «Մեծարգո փոխվարչապետ, հարգարժան հյուրեր,...

Վիեննայում սկսվել է Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների չորրորդ հանդիպումը

Ռուբինյան-Քըլըչ 4-րդ հանդիպումը․ ինչ հարցեր են քննարկվել

01 Հուլիս 2022 19:29

Հուլիսի 1-ին Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչներ Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը և դեսպան...

Էրդողանը Բայդենի հետ հանդիպմանը հույս է հայտնել, որ հացահատիկի հարցը կկարգավորվի

Էրդողանը պայման է առաջադրել Ֆինլանդիայի և Շվեդիայի հայտերի քննարկման համար

30 Հունիս 2022 19:05

Անկարան խորհրդարանում չի քննարկի ՆԱՏՕ-ին անդամակցելու Շվեդիայի և Ֆինլանդիայի հայտերի ընդունումը, եթե նրանք չկատարեն իրենց պարտավորությունները։ Ինչպես հայտնում է Ria.ru-ն՝...

Կանադան Հարավային Կովկասում իր առաջին դեսպանատունը բացում է Հայաստանում

Կանադան Հարավային Կովկասում իր առաջին դեսպանատունը բացում է Հայաստանում

29 Հունիս 2022 20:24

Հայ-կանադական միջպետական հարաբերությունների զարգացմանը էապես նպաստելը մշտապես եղել է Հայ դատի Կանադայի հանձնախմբի քաղաքական առաջնահերթություններից մեկը։ Այս համատեքստում Հայ դատի...

Արմեն Գրիգորյանը հանդիպել է Մակրոնի դիվանագիտական խորհրդականի հետ

Արմեն Գրիգորյանը հանդիպել է Մակրոնի դիվանագիտական խորհրդականի հետ

28 Հունիս 2022 20:23

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Փարիզում հանդիպել է Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի դիվանագիտական խորհրդական Իզաբել Դյումոնի հետ: Հանդիպմանն անդրադարձ է...

Ավելին
  • Լուրեր
Ադրբեջանցի ըմբիշը որակազրկվել է Հայաստանի օրհներգի ժամանակ պատվո պատվանդանը լքելու համար

Ադրբեջանցի ըմբիշը որակազրկվել է Հայաստանի օրհներգի ժամանակ պատվո պատվանդանը լքելու համար

02 Հուլիս 2022 23:24
Ըմբշամարտի ԵԱ․ Մուշեղ Մկրտչյանը նվաճեց Հայաստանի հավաքականի օրվա երկրորդ ոսկին

Ըմբշամարտի ԵԱ․ Մուշեղ Մկրտչյանը նվաճեց Հայաստանի հավաքականի օրվա երկրորդ ոսկին

02 Հուլիս 2022 23:05
Հայաստանի բասկետբոլի տղամարդկանց հավաքականը փոքր երկրների Եվրոպայի առաջնության եզրափակչում է

Հայաստանի բասկետբոլի տղամարդկանց հավաքականը փոքր երկրների Եվրոպայի առաջնության եզրափակչում է

02 Հուլիս 2022 22:27
Հայկ Պապիկյանը հաղթեց ադրբեջանցի ըմբիշին և դարձավ Եվրոպայի չեմպիոն

Հայկ Պապիկյանը հաղթեց ադրբեջանցի ըմբիշին և դարձավ Եվրոպայի չեմպիոն

02 Հուլիս 2022 21:55
Ուկրաինայի զինված ուժերը փորձել են հարվածներ հասցնել Բելառուսի ռազմական օբյեկտներին. Լուկաշենկո

Ուկրաինայի զինված ուժերը փորձել են հարվածներ հասցնել Բելառուսի ռազմական օբյեկտներին. Լուկաշենկո

02 Հուլիս 2022 21:25
ԱՄՆ կոնգրեսականները կոչ են արել Պետդեպարտամենտին պատասխանատվության ենթարկել Ալիևին

ԱՄՆ կոնգրեսականը հայտարարել է, որ կշարունակի Թուրքիային F-16 ինքնաթիռների վաճառքն արգելափակելու աշխատանքը

02 Հուլիս 2022 21:01
Ըմբշամարտի ԵԱ․ Լյովա Գևորգյանը հաղթեց թուրք մրցակցին և անցավ եզրափակիչ

Ըմբշամարտի ԵԱ․ Լյովա Գևորգյանը հաղթեց թուրք մրցակցին և անցավ եզրափակիչ

02 Հուլիս 2022 20:52
Նույն կեցվածք ունեն, ինչ իրենց իշխանությունները․ հայ փորձագետները՝ ադրբեջանցիների հետ հանդիպման մասին

Նույն կեցվածք ունեն, ինչ իրենց իշխանությունները․ հայ փորձագետները՝ ադրբեջանցիների հետ հանդիպման մասին

02 Հուլիս 2022 20:27
Կանադահայերը Զինվորի տան համար հեծանվավազք-դրամահավաք են նախաձեռնել

Կանադահայերը Զինվորի տան համար հեծանվավազք-դրամահավաք են նախաձեռնել

02 Հուլիս 2022 19:25
Թբիլիսիում ընդդեմ ԼԳԲՏ համայնքի  մի քանի հազար մարդ է ցույցի դուրս եկել

Թբիլիսիում ընդդեմ ԼԳԲՏ համայնքի մի քանի հազար մարդ է ցույցի դուրս եկել

02 Հուլիս 2022 18:59
Անհամբեր սպասում եմ մրցաշրջանի մեկնարկին․ Մխիթարյանը պաշտոնապես դարձավ «Ինտերի» խաղացող

Անհամբեր սպասում եմ մրցաշրջանի մեկնարկին․ Մխիթարյանը պաշտոնապես դարձավ «Ինտերի» խաղացող

02 Հուլիս 2022 18:42
Թեհրանը ձգտում է բարելավել Սիրիայի և Թուրքիայի միջև հարաբերությունները. Իրանի ԱԳՆ

Թեհրանը ձգտում է բարելավել Սիրիայի և Թուրքիայի միջև հարաբերությունները. Իրանի ԱԳՆ

02 Հուլիս 2022 18:23
Վարչապետը հանդիպել է արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ

Վարչապետը հանդիպել է արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ

02 Հուլիս 2022 18:06
Հայաստանի կժամանի Հնդկաստանի ԱԳՆ Արևմտյան ուղղության քարտուղարը

Հայաստանի կժամանի Հնդկաստանի ԱԳՆ Արևմտյան ուղղության քարտուղարը

02 Հուլիս 2022 17:31
«Էդգա՛ր, ձեր համար գեղեցկուհի գտեք, իսկ ես ձերը չեմ»․ Զախարովան՝ Լատվիայի ԱԳ նախարարին

«Էդգա՛ր, ձեր համար գեղեցկուհի գտեք, իսկ ես ձերը չեմ»․ Զախարովան՝ Լատվիայի ԱԳ նախարարին

02 Հուլիս 2022 16:58
Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը մանրամասներ է ներկայացրել Արցախում փաստահավաք առաքելությունից

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը մանրամասներ է ներկայացրել Արցախում փաստահավաք առաքելությունից

02 Հուլիս 2022 16:45
Թեհրանից ոչ հեռու իրանական աշխարհազորի ռազմաբազայում պայթյուններ են որոտացել․ ԶԼՄ

Թեհրանից ոչ հեռու իրանական աշխարհազորի ռազմաբազայում պայթյուններ են որոտացել․ ԶԼՄ

02 Հուլիս 2022 16:37
Ինչ արդյունքներ են գրանցել հայ ըմբիշները Ըմբշամարտի ԵԱ-ում

Ինչ արդյունքներ են գրանցել հայ ըմբիշները Ըմբշամարտի ԵԱ-ում

02 Հուլիս 2022 16:15
Թրամփի կարծիքով՝ ԱՄՆ-ը կարող է հեշտությամբ հասնել ԼՂ խնդրի լուծմանը

Թրամփը պատրաստվում է մասնակցել ԱՄՆ նախագահական հաջորդ ընտրություններին․ ԶԼՄ

02 Հուլիս 2022 16:02
Անգելա Մերկելը կգլխավորի Գյուլբենկյանի «Հանուն մարդասիրության» մրցանակի ժյուրին

Անգելա Մերկելը կգլխավորի Գյուլբենկյանի «Հանուն մարդասիրության» մրցանակի ժյուրին

02 Հուլիս 2022 15:28

Օդի ջերմաստիճանը կնվազի

02 Հուլիս 2022 15:14
Կինոպարը սովորեցնում է տեսնել ու զգալ իրականությունը․ SUMMEET-ի շրջանակում կինոպար ներկայացվեց

Կինոպարը սովորեցնում է տեսնել ու զգալ իրականությունը․ SUMMEET-ի շրջանակում կինոպար ներկայացվեց

02 Հուլիս 2022 15:01
Ինձ համար մեծ պատիվ էր խաղալ այստեղ․ Մխիթարյանը հրաժեշտ է տվել «Ռոմային»

Ինձ համար մեծ պատիվ էր խաղալ այստեղ․ Մխիթարյանը հրաժեշտ է տվել «Ռոմային»

02 Հուլիս 2022 14:30
ՄԱԿ-ը կօգնի Հայաստանին տիեզերքից բնական աղետների կառավարման հարցում

ՄԱԿ-ը կօգնի Հայաստանին տիեզերքից բնական աղետների կառավարման հարցում

02 Հուլիս 2022 14:17
Ադրբեջանի ՊՆ ղեկավարը զինվորականներին հրամայել է կանխել «հայ ռևանշիստների սադրանքները»

Ադրբեջանի ՊՆ ղեկավարը զինվորականներին հրամայել է կանխել «հայ ռևանշիստների սադրանքները»

02 Հուլիս 2022 14:03
Ես կվերադառնամ․ 50 Cent-ը՝ երևանյան համերգի մասին

Ես կվերադառնամ․ 50 Cent-ը՝ երևանյան համերգի մասին

02 Հուլիս 2022 13:50
Ադրբեջանցիները Շուշիի Կանաչ ժամը վերածում են «պրավոսլավ» եկեղեցու․ Արթուր Ղազարյան

Ադրբեջանցիները Շուշիի Կանաչ ժամը վերածում են «պրավոսլավ» եկեղեցու․ Արթուր Ղազարյան

02 Հուլիս 2022 13:35
Չալաբյանին ազատելու կոչով հայտարարություններ են ստացվել Արցախից

Հերթական ապօրինությունն Ավետիք Չալաբյանի գործով. փաստաբանների հայտարարությունը

02 Հուլիս 2022 13:24
Հայաստանն ու Ռուսաստանը պետք է պատրաստ լինեն մշտական ​​պատերազմների. ռուս փորձագետ

Հայաստանն ու Ռուսաստանը պետք է պատրաստ լինեն մշտական ​​պատերազմների. ռուս փորձագետ

02 Հուլիս 2022 12:55
Մարդկանց բաժանում են ոչ թե սահմանները, ծովերն ու օվկիանոսներն, այլ տգիտությունը. Վլադիմիր Սպիվակով

Մարդկանց բաժանում են ոչ թե սահմանները, ծովերն ու օվկիանոսներն, այլ տգիտությունը. Վլադիմիր Սպիվակով

02 Հուլիս 2022 12:33
Եղանակը Հայաստանում ու Արցախում․ օդի ջերմաստիճանը կբարձրանա

Երևանը ռուսաստանցիների համար զբոսաշրջային ամենանախընտրելի ուղղություններից մեկն է

02 Հուլիս 2022 12:17
Սանոսյանը ծանոթացել է Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներին

Սանոսյանը ծանոթացել է Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներին

02 Հուլիս 2022 11:56
Երկրաշարժ Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքից 10 կմ արևմուտք

Երկրաշարժ Իրանի Հորմոզգան նահանգում

02 Հուլիս 2022 11:27
Հյուսիսային Օսիայում կանցկացվի Առնո Բաբաջանյանի անվան երաժշտական ​​փառատոն

Հյուսիսային Օսիայում կանցկացվի Առնո Բաբաջանյանի անվան երաժշտական ​​փառատոն

02 Հուլիս 2022 11:11
Ինչպիսի՞ն են տարադրամի փոխարժեքներն այս պահին

Դոլարը փոքր-ինչ ամրապնդել է իր դիրքերը Հայաստանում

02 Հուլիս 2022 10:34
Հարութ Փամբուկչյանը ծննդյան 70-ամյակը նշել է «Զինվորի տանը»

Հարութ Փամբուկչյանը ծննդյան 70-ամյակը նշել է «Զինվորի տանը»

02 Հուլիս 2022 10:07
Ադրբեջանցի ըմբիշը որակազրկվել է Հայաստանի օրհներգի ժամանակ պատվո պատվանդանը լքելու համար
Սպորտ

Ադրբեջանցի ըմբիշը որակազրկվել է Հայաստանի օրհներգի ժամանակ պատվո պատվանդանը լքելու համար

02 Հուլիս 2022 23:24

Հռոմում ընթացող ըմբշամարտի ԵԱ առաջնությունում ադրբեջանցի ըմբիշը, ով ավելի վաղ պարտվել էր հայ մարզիկ Հայկ Պապիկյանին, պարգևատրման արարողության ժամանակ իջավ...

Կարդալ
Ըմբշամարտի ԵԱ․ Մուշեղ Մկրտչյանը նվաճեց Հայաստանի հավաքականի օրվա երկրորդ ոսկին
Սպորտ

Ըմբշամարտի ԵԱ․ Մուշեղ Մկրտչյանը նվաճեց Հայաստանի հավաքականի օրվա երկրորդ ոսկին

02 Հուլիս 2022 23:05

Հռոմում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Հայաստանի հավաքականն իր երկրորդ ոսկին նվաճեց։ 79 կգ քաշային կարգում Մուշեղ Մկրտչյանը...

Կարդալ
Facebook Telegram Instagram Youtube
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

Facebook Telegram Instagram Youtube
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2022 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ