Հոկտեմբերի 1-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը հեռախոսազանգ ունեցավ ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի Եվրոպական հարցերով ավագ տնօրեն Ամանդա Սլոթի հետ, հայտնել է ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանատունը։
Հեռախոսազանգի ընթացքում կողմերն անդրադարձել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը:
Դեսպան Մակունցը շեշտել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և այլ պատանդների անհապաղ հայրենիք վերադարձման անհրաժեշտությունը:
Կողմերը անդրադարձ են կատարել նաև կորոնավիրուսային համավարակի հաղթահարմանն ուղղված հնարավոր համատեղ քայլերին: