Լինելով Մինսկի խմբի համանախագահ պետություն՝ ԱՄՆ-ն շարունաում է հանձնառու մնալ Հայաստանում և տարածաշրջանում խաղաղ ապագայի ձևավորմանը։ Այս մասին Աշտարակի ԲԿ-ում Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության մասին հարցն ի պատասխան ասաց ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին։
«Մենք բոլոր կողմերին հորդորում ենք ընդունել այնպիսի կեցվածք, որը թույլ կտա թուլացնել, ապաէսկալացնել իրավիճակը, որն իրավիճակի լուծման ուղղությամբ քայլեր ձեռնարկելու հնարավորություն կստեղծի»,- ասաց Թրեյսին՝ հավելելով, որ դա շատ կարևոր նշանակություն ունի սահմանային համայնքների համար, որպեսզի նրանք կարողանան ապահով ու խաղաղ կենցաղ վարել։
Լրագրողնի հարցին, թե կարելի՞ է ակնկալել, որ ԱՄՆ-ն ավելի ակտիվ ներգրավվածություն կունենա Մինսկի խմբի շրջանակում, Թրեյսին պատասխանեց․
«Թերևս նկատել եք, որ սեպտեմբերին Նյու Յորքում տեղի ունեցող ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում նաև որոշ հանդիպումներ տեղի ունեցան։ Մենք նկատեցինք, որ այնտեղ որոշակի բովանդակային խոսակցություններ տեղի ունեցան։ Ակնկալում ենք, որ շուտով կլինեն նաև դրանց շուրջ զարգացումներ»։
Տեսանյութը՝ շուտով։