Հոկտեմբերի 12-13-ը պաշտոնական այցով Հայաստանում կլինի Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրամանյամ Ջայշանկարը: Այս մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ-ն:
Հոկտեմբերի 13-ին ՀՀ ԱԳՆ-ում կկայանա Հայաստանի և Հնդկաստանի ԱԳ նախարարների հանդիպումը: Պաշտոնական այցի շրջանակներում նախատեսված են նաև հանդիպումներ ՀՀ վարչապետի և ՀՀ ԱԺ նախագահի հետ: