Հոկտեմբերի 15-ին Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Մինսկում հանդիպել է Բելառուսի ԱԳ նախարար Վլադիմիր Մակեյի հետ: Այս մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ-ն:
Հանդիպումը տեղի է ունեցել ԱՊՀ Արտաքին գործերի նախարարների խորհրդի շրջանակներում:
Հիշեցնենք, որ երեկ ԱՊՀ մասնակից-պետությունների ԱԳՆ ղեկավարների խորհրդի ընդլայնված ձևաչափով նիստից հետո նախարարը հանդիպել էր ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ։