Ս.թ. հոկտեմբերի 15-ին Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը մասնակցեց Ռուս-հայկական համալսարանում կայացած «Հայաստան և Ռուսաստան. նոր ռազմավարության հրամայականը» աշխարհաքաղաքական նստաշրջանին: Միջոցառումը նվիրված է հանրապետության անկախության 30-ամյակին և հաջորդ տարի նշվող Ռուսաստանի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին։
Իր ողջույնի խոսքում դիվանագիտական առաքելության ղեկավարը, կարևորելով նստաշրջանի թեման, ընդգծել է, որ փոխակերպվող աշխարհակարգի պայմաններում դարերով ստուգված ռուս-հայկական հարաբերությունների հետագա զարգացումն առավել արդիական է դառնում: Ռուսաստանի և Հայաստանի բնակչության մեծամասնության կողմից մեր դաշնակցային փոխգործակցության արժեքի զգացողությունը կնպաստի այսօրվա բարդ աշխարհում մեր երկրների ազգային շահերի հաջող պաշտպանությանը:
Ըստ Ս. Պ. Կոպիրկինի, անցած տարվա դրամատիկ իրադարձությունները ցույց տվեցին, որ գործնական առումով Հայաստանի կողքին հայ ժողովրդի համար ծանր ժամանակաշրջանում եղել է միայն Ռուսաստանը: