Երեկ՝ նոյեմբերի 5-ին, ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցն այցելել է ԱՄՆ Կոնգրեսի գրադարան: Այս մասին տեղեկացնում է ԱՄՆ-ում ՀՀ դեսպանատան պաշտոնական էջը:
Նա այնտեղ հայկական և վրացական բաժնի մասնագետ Խաչիկ Մուրադյանի ներկայացմամբ ծանոթացել է գրադարանում հայկական պատմամշակութային հարուստ ժառանգությանը․ եզակի նշանակության հայկական ձեռագրերի, Աստվածաշնչերի, պատմական նշանակության փաստաթղթերի ու ցուցանմուշների:
Դեսպան Մակունցն ու Խաչիկ Մուրադյանը քննարկել են նաև հետագա համագործակցության ընդլայնման հնարավորությունները, ասված է հաղորդագրության մեջ: