Նոյեմբերի 16-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը հեռավար հանդիպում է ունեցել ԱՄՆ Սենատի անդամ Քրիս Վան Հոլենի հետ: Այս մասին հաղորդում է ԱՄՆ-ում ՀՀ դեսպանատունը։
Դեսպան Մակունցը սենատորին տեղեկացրել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից սանձազերծված ագրեսիայի և Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք ներխուժման մասին։
Դեսպան Մակունցը կարևորել է միջազգային հանրության կողմից արդբեջանական սադրիչ գործողությունների դատապարտումը։
Սենատոր Վան Հոլլենը մտահոգություն է հայտնել ստեղծված իրավիճակի կապակցությամբ և ընդգծել, որ նշյալ խնդիրը կներկայացնի Սենատի գործընկերների ուշադրությանը։