Նոյեմբերի 18-ին ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հանդիպել է
Լիտվայի Սեյմասի փոխնախագահ Անդրիուս Մազուրոնիսի գլխավորած պատվիրակության
հետ:
Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ աշխատակազմից։
Ողջունելով հյուրերին` Ռուբեն Ռուբինյանը բարձր է գնահատել հայ-լիտվական
բարեկամական հարաբերությունների ներկա մակարդակը: ԱԺ փոխնախագահի
գնահատմամբ` Լիտվան Եվրոպական միությունում Հայաստանի կարեւոր
գործընկերներից է:
Ռուբեն Ռուբինյանը խոսել է հայ-ադրբեջանական սահմանագծի արեւելյան
հատվածում նոյեմբերի 16-ին ադրբեջանական ԶՈՒ հերթական սադրանքի մասին` այն
որակելով ագրեսիա Հայաստանի ինքնիշխանության ու տարածքային
ամբողջականության նկատմամբ:
Լիտվայի Սեյմասի փոխնախագահը նշել է, որ Լիտվան պաշտպանում է Հայաստանի
տարածքային ամբողջականությունը եւ կողմ է ռազմական ուժի բացառմանը:
Անդրիուս Մազուրոնիսը տպավորիչ է գնահատել Հայաստանում տեղի ունեցող
բարեփոխումները: Նա ընդգծել է, որ Լիտվան եւս անցել է այդ ճանապարհով եւ
կարող է կիսվել իր փորձով:
Հանդիպման ընթացքում կողմերը խոսել են նաեւ խորհրդարանական
համագործակցությունն ակտիվացնելու անհրաժեշտությունից: