Նոյեմբերի 9-ի հետ կապված օնլայն համաժողով անցկացվելու պայմանավորվածություն է եղել, բայց չի կայացել։
Այս մասին ԶԼՄ-ի և հ/կ-ի համար կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ես ասեցի, որ պատրաստ եմ նոյեմբերի 9-ի հանդիպմանը, բայց, եթե կկարողանանք կոնկրետ հարցեր լուծել, օրինակ՝ գերիների հարցը։ Բայց, երբ համաձայնության գալ չստացվեց, ես արձանագրելով, որ նոյմբերի 9-ի սիմվոլիկան այդքան էլ լավը չէ, ես առաջարկել եմ, որ նոյեմբերի 9-ի փոխարեն հանդիպումը կայանա նոյեմբերի 15-ին։ Այդ օրվանից առաջ եղել է առաջարկություն, որ 26-ին կայանա, ինչին մենք պատրաստվում ենք»,-հայտնել է վարչապետը։