ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը նոյեմբերի 24-ին հեռախոսազրույց է ունեցել Տաջիկստանի ԱԳ նախարար Սիրոջիդին Մուխրիդդինի հետ:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, Արարատ Միրզոյանն իր զրուցակցին ներկայացրել է վերջին օրերին Ադրբեջանի զինված ուժերի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը:
Ըստ աղբյուրի՝ զրուցակիցները քննարկել են նաև հայ-տաջիկական երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր:
Մտքեր են փոխանակվել նաև ՀԱՊԿ շրջանակներում երկու երկրների համագործակցության վերաբերյալ: