Կանադան խորապես մտահոգված է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղի ունեցած բախումներով, որոնք հանգեցրել են հայ զինվորների զոհվելուն։ Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ջոլին։
Նա հայտնել է, որ ԵԱՀԿ անդամ երկրների արտգործնախարարների գագաթնաժողովի շրջանակում հանդիպել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ։
«Ես հայտնեցի Կանադայի համերաշխությունը հայ ժողովրդին և վերահաստատեցի, որ Օտտավան խորապես մտահոգված է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղի ունեցած բախումներով, որոնց հետևանքով հայ զինվորներ են զոհվել։
Մենք կոչ ենք անում ապաէսկալացիայի, ինչը թույլ կտա հակամարտության խաղաղ լուծում գտնել»,- գրել է Մելանի Ջոլին։