Հայոց ցեղասպանության ճանաչումը երբեք հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման, սահմանների բացման համար նախապայման չի եղել։
Այս մասին ԶԼՄ-երի և հ/կ-ի համար կազմակերպված հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով Armenia Today-ի հարցին։
«Մեր իշխանությունը կրկնել է այդ հարցի պատասխանը, որը ձևակերպվել է դեռևս 1990-ականների սկզբից, որ Հայաստանը պատրաստ է Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորել առանց նախապայմանների։ Իսկ Ցեղասպանության միջազգային ճանաչման վերաբերյալ մեր դիրքորոշումը Կառավարության ծրագրում մենք հստակ ձևակերպել ենք»,-նշեց Փաշինյանը։