Ազգային ժողովի փոխնախագահ, Թուրքիայի հետ երկխոսության հարցերով հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբենյանը հանդիպել է ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Անդրեյ Ռուդենկոյի հետ:
Այս մասին Twitter-ում գրել է Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը:
Նշենք, որ այսօր Մոսկվայում տեղի է ունեցել Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչներ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի և դեսպան Սերդար Քըլըչի հանդիպումը։ Հանդիպման ավարտին կողմերն այն դրական և կառուցողական են անվանել։