ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին հարց ուղղեց, թե ինչ մանրամասներ կներկայացնի Ստոկհոլմում Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ կայացած հանդիպումից։
«Մենք հանդիպել ենք ոչ թե պաշտոնական հանդիպման ֆորմատով, այսինքն՝ պաշտոնական հանդիպման մասին չէ խոսքը, մենք ուղղակի մի սենյակից մյուս սենյակ, որտեղ պետք է տեղի ունենար պաշտոնական նիստը, այդ երկու սրահները կապող միջանցքում կողք կողքի ենք քայլել։ Եվ մեր խոսակցությունը մոտավորապես եղել է այսպես՝ բարև Ձեզ, բարև Ձեզ։ Ուրախ եմ ծանոթանալ, ուրախ եմ ծանոթանալ։ Մենք տրամադրված ենք կարգավորմանը, մենք էլ ենք տրամադրված կարգավորմանը։ Էդ դեպքում նշանակեք ներկայացուցիչ, հենց որ գնանք տուն, անմիջապես կնշանակենք ներկայացուցիչ և կսկսենք գործընթացը»,-պատմեց Միրզեյանը՝ բացառելով գաղտնի բանակցությունների վարկածը և դրական գնահատելով այդ հանդիպումը։
Մանրամասն՝ տեսանյութում։