ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել` հաստատելով Հայ-ամերիկյան միջկառավարական հանձնաժողովի հայկական կազմը:
Ինչպես տեղեկանում ենք e-gov.am էլ.հարթակից, հանձնաժողովի հայկական կողմի նախագահն է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, հանձնաժողովի հայկական կողմի քարտուղարը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության ամերիկյան երկրների վարչության պետը: