Մոսկվայում միջգերատեսչական ձևաչափով խորհրդակցություններ են անցկացվել Հայաստանի և Ռուսաստանի միջև, որոնց ընթացքում կողմերը գնահատել են ԱՊՀ տարածքում կենսաանվտանգության սպառնալիքները: Ռուսաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունը հայտնում է, որ Հայաստանի և Ռուսաստանի ներկայացուցիչները հաստատել են Կենսանվտանգության խնդիրների նկատմամբ մոտեցումների ընդհանրությունը:
«Միջոցառումը հաստատեց Ռուսաստանի և Հայաստանի մոտեցումների ընդհանրությունը կենսաբանական անվտանգության խնդիրների վերաբերյալ։ Նշվել է ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ պրոֆիլային բազմակողմ հարթակներում հետագա սերտ համակարգման և կառուցողական փոխգործակցության անհրաժեշտությունը», — ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ կողմերը քննարկել են նաև Կենսանվտանգության վերաբերյալ երկկողմ հուշագրի կատարման ընթացքը, ներառյալ հետագա համագործակցության կոնկրետ ուղղությունները:
Խորհրդակցությունների ընթացքում քննարկվել են նաև սույն Հուշագրի դրույթների իրականացման օպտիմալացման և արդյունավետության բարձրացման հարցերը՝ համապատասխան խորհրդատվական մեխանիզմի ձևավորման միջոցով: