Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ ապրիլի 6-ին նախատեսված հանդիպման ընթացքում կքննարկի վերջին բանակցություններից հետո իրադարձությունների զարգացումը:
Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ վկայակոչելով ԵՄ ներկայացուցչին։ Նրա խոսքով՝ կողմերը նաև կքննարկեն «անվտանգ, կայուն և բարգավաճ Հարավային Կովկասի կառուցման հետագա ուղիները՝ ի շահ տարածաշրջանում ապրող բոլոր մարդկանց»:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Բրյուսելում ապրիլի 6-ին նախատեսված է Եվրախորհրդի նախագահ Շարլ Միշելի հանդիպումը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Եվրախորհրդի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների նախորդ եռակողմ հանդիպումը տեղի է ունեցել 2021 թվականի դեկտեմբերին: