Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Էմանուել Մակրոնին Ֆրանսիայի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ։
«Ջերմորեն և անկեղծորեն շնորհավորում եմ Էմանուել Մակրոնին՝ Ֆրանսիայի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ: Մաղթում եմ Ձեզ մեծ հաջողություններ՝ ի նպաստ Ֆրանսիայի առավել բարգավաճման և բարեկամ ֆրանսիացի ժողովրդի բարեկեցության»,- գրել է Փաշինյանը Twitter-յան իր միկրոբլոգում։
Ֆրանսիայի գործող նախագահ Էմանուել Մակրոնը երկրի նախագահի ընտրությունների երկրորդ փուլում քվեարկության նախնական տվյալներով առաջ է անցել իր մրցակից Մարին Լը Պենից։ Մակրոնը ստացել է ընտրողների ձայների 57,6 %-ը, Լը Պենը՝ 42,4 %-ը ։