Հայաստանն ու ԱՄՆ-ն փոխըմբռնման հուշագիր են ստորագրել քաղաքացիական ատոմային էներգետիկայի ոլորտում համագործակցության վերաբերյալ:
Փաստաթուղթը ստորագրվել է Վաշինգտոնում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի և Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի կողմից: Արարողության հեռարձակումը տեղի է ունեցել Պետդեպարտամենտի Youtube-ի էջում:
Բլինկենի խոսքով՝ հուշագիրը «համագործակցության նոր ուղի է բացում ԱՄՆ-ի և Հայաստանի համար», ինչպես նաև կարող է նպաստել երկկողմ հարաբերությունների ամրապնդմանը:
Արարատ Միրզոյանն իր հերթին հայտարարել է, որ Երևանը գնահատում է ԱՄՆ աջակցությունը Հայաստանի էներգետիկ հատվածի զարգացմանը: