ԼՂ հարցով հայկական կողմն իր բանակցային ողջ մեթոդաբանությունը փոխել է։ Այս մասին «Հանրային» Հ/ը-ի եթերում հայտարարել է ՀՀ վարչապետի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը։
«Ադրբեջանական կողմը միշտ ասել է՝ այս տարածքը մերն է, տվեք մեզ, հայկական կողմն ասել է, որ սա ոչ թե տարածքային վեճ է, այլ այդ տարածքում ապրող մարդկանց իրավունքը»,- նշեց Մարուքյանը։
Ըստ Մարուքյանի՝ հարցը վերաֆորմատավորման մեջ է։ «Երբ մենք դնում ենք իրավունքների հարցը, դրանով գնում ենք նաև կարգավիճակի հարցին։ Այս ուղղությամբ, երբ գնում ենք, ստանում ենք միջազգային հանրության աջակցությունը»,- նշեց Մարուքյանը։