Նախագահը Կիպրոսում, Սան Մարինոյում, Կորեայում և Չիլիում դեսպաններ է նշանակել։ Այս մասին հայտնում են Հանրապետության նախագահի աշխատակազմից։
Մի շարք երկրներում համատեղության կարգով դեսպաններ են նշանակվել։
Այսպես՝ Հունաստանում Հայաստանի դեսպան Տիգրան Մկրտչյանը, համատեղության կարգով, նշանակվել է նաև Կիպրոսում Հայաստանի դեսպան (նստավայրը՝ Աթենք)։ Իտալիայում Հայաստանի դեսպանը Ծովինար Համբարձումյանն համատեղության կարգով՝ Սան Մարինոյում Հայաստանի դեսպան (նստավայրը՝ Հռոմ)։ Արգենտինայում ՀՀ դեսպան Հովհաննես Վիրաբյանը, համատեղության կարգով, նշանակվել է Չիլիի դեսպան (նստավայրը՝ Բուենոս Այրես։ Ճապոնիայում Հայաստանի դեսպան Արեգ Հովհաննիսյանն էլ համատեղության կարգով կկատարի նաև Կորեայում ՀՀ դեսպանի աշխատանքը (նստավայրը՝ Տոկիո)։