• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
28 Սեպտեմբեր 2023 12:24
  • 388.59
  • 410.04
  • 4.03
  • /home/admin/web/armeniatoday.news/public_html/index.php
-4 °c
Երևան
2 ° Wed
2 ° Thu
3 ° Fri
4 ° Sat
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Релокация
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արտաքին քաղաքական
  • Արցախ
  • Գիտություն և տեխնիկա
  • Գովազդ
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Ընտրություններ՝ Հայաստանում
  • ժամանց
  • Իրավիճակը սահմանին
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ներքաղաքական
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result

Նախագահը Լավրովի հետ քննարկել է ԼՂ հակամարտությանը և տարածաշրջանին վերաբերող հարցերը

Արտաքին քաղաքական,
09 Հունիս 2022 20:42
ShareShareShare
Наш Telegram
Նախագահը Լավրովի հետ քննարկել է ԼՂ հակամարտությանը և տարածաշրջանին վերաբերող հարցերը
telegram

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին և նրա գլխավորած պատվիրակությանը:

Ողջունելով ՌԴ արտաքին գործերի նախարարին՝ նախագահ Վահագն Խաչատուրյանը նշել է. «Ուրախ եմ ձեզ հետ հանդիպման և նախագահի նստավայրում ձեզ ողջունելու հնարավորության համար: Դուք միշտ ցանկալի հյուր եք Հայաստանի և հայ ժողովրդի համար: Մենք շատ լավ գիտենք այն դերի մասին, որը Դուք ունեցել եք Հայաստանի համար դժվարին ժամանակներում: Համոզված եմ, որ Հայաստանի ժողովուրդը գնահատում է Ձեր ջանքերը: Մենք այսօր խաղաղ պայմաններում ենք ապրում Ձեր և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ջանքերի շնորհիվ: Ես մշտապես առաջնորդվում եմ այն սկզբունքով, որ պետք է ընկերությունն ու բարեկամությունը գնահատել և փայփայել: Հարևանի, երկրի հետ բարեկամությունը հարկավոր է գնահատել, հատկապես պետք է առանձնահատուկ գնահատել դարավոր կապեր ունեցող երկրի հետ հարաբերությունները: Այս իմաստով, իհարկե, Ռուսաստանն առաջին տեղում է: Համոզված եմ, որ Ձեր, ինչպես նաև պաշտոնական պատվիրակությունների և անձանց փոխայցելություններն իրենց նպաստն են բերում մեր հարաբերությունների զարգացման գործում:

Այս տարին առանձնահատուկ է մեզ համար, քանի որ նշում ենք մեր դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը և Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության պայմանագրի 25-ամյակը: Այս պայմանագրի տարեթիվն ինձ համար մի փոքր առանձնահատուկ է, քանի որ պատիվ եմ ունեցել որպես պատգամավոր քվեարկել այդ պայմանագրի վավերացման օգտին: Դա 1997 թվականն էր: Այդ պայմանագիրը այդ ժամանակահատվածում մեծ նշանակություն ուներ Հայաստանի համար և մենք ևս մեկ անգամ վերահաստատեցինք մեր մտադրությունները, որ մեր հետագա ռազմավարական գործընկերությունը պետք է լինի Ռուսաստանի հետ: Եվս մեկ անգամ շնորհակալ եմ ձեր այցելության համար: Ինձ համար մեծ պատիվ է հանդիպել Ձեզ հետ և հնարավորություն ունենալ քննարկել հարցեր, որոնք շատ կարևոր են և՛ Հայաստանի, և՛ Ռուսաստանի համար»:

Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը նշել է.

«Մենք կիսում ենք Ձեր տեսակետը և ցանկությունը՝ ռուս-հայկական դաշնակցային հարաբերութունները զարգացնելու առումով: Դաշնակցային հարաբերությունները հիմնականում առնչվում են միջպետական գործակցությանը, իսկ, մենք իրականում ունենք մարդկային հարաբերություններ և կապեր, որոնք անքակտելի են, և ինչպես Դուք նշեցիք բազմադարյա են: Դա միջպետական հարաբերությունների ամենալավ հիմքն է:

Շնորհակալություն մեզ ընդունելու հնարավորության համար: Մեզ համար միշտ մեծ պատիվ է շփվել Հայաստանի ղեկավարության հետ, մտքեր փոխանակել, թե ինչպես են իրականացվում պայմանավորվածությունները, ինչպես են իրագործվում պայմանագրերը՝ սկսած այն մեծ պայմանագրից, որի մասին նշեցիք, մինչև վերջին որոշումները, որոնք հավանության են արժանանում պետությունների կողմից, վավերացվում՝ մեր խորհրդարաններում: Դրանք արդեն իսկ բազմաթիվ են և, ըստ էության, ներառում են բոլոր ոլորտները և բնագավառները, այդ թվում՝ տնտեսական, ռազմատեխնիկական, հումանիտար, կրթական, բարձր տեխնոլոգիաների ոլորտները: Բարձր տեխնոլոգիաների ոլորտը ձեզ հարազատ է և Ձեր նախորդ պաշտոնում այս ոլորտի զարգացման գործում Դուք ունեցել եք նշանակալի ներդրում և համոզված եմ, որ կշարունակեք հետագայում ևս նպաստել այս բնագավառում հայ-ռուսական համագործակցության ընդլայնմանը: Մեզ համար դա շատ կարևոր է:

Ընդհանուր առմամբ հարցերը կապված են մեր երկկողմ հարաբերությունների ամբողջական օրակարգին և իհարկե այն ջանքերին, որոնք այսօր գործադրվում են Լեռնային Ղարաբաղի հարցի շուրջ՝ հիմված Ադրբեջանի, Ռուսաստանի նախագահների և Հայաստանի վարչապետի կողմից ձեռք բերված պայմանավորվածությունների վրա: Կա պայմանավորվածությունների երեք փաթեթներ, որոնք մաքսիմալ կոնկրետ են և ուղղված են այս տարածաշրջանում իրավիճակի ամբողջական կարգավորմանը: Գիտենք, որ հայ ժողովրդի համար դա առանձնահատուկ նշանակություն ունի, քանի որ տրանսպորտային, տնտեսական կապերի ապաշրջափակումը կարևոր նշանակություն ունի ձեր երկրի, մեր առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման համար, ինչպես նաև զուտ մարդկային հարաբերությունների համար: Այդ ամենը շատ օգտակար է մեր բոլորի ընդհանուր հարավկովկասյան «տան» համար:

Շնորհակալություն ևս մեկ անգամ»:

Հայաստանի նախագահը և Ռուսաստանի արտգործնախարարն անդրադարձել են հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների օրակարգին և զարգացմանը վերաբերող հարցերին, Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակին, տարածաշրջանային անվտանգությանը:

telegram
Tags: Լեռնային ՂարաբաղՍերգեյ ԼավրովՎահագն Խաչատուրյան

Առնչվող Նորություններ

Փաշինյանն ու Մակրոնը քննարկել են Լեռնային Ղարաբաղում առկա հումանիտար իրավիճակը

Փաշինյանն ու Մակրոնը քննարկել են Լեռնային Ղարաբաղում առկա հումանիտար իրավիճակը

27 Սեպտեմբեր 2023 21:40

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հեռախոսազրույցում քննարկել են Լեռնային Ղարաբաղում առկա հումանիտար իրավիճակը, հայտնում է ՀՀ...

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի արտգործնախարարի հետ

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի արտգործնախարարի հետ

27 Սեպտեմբեր 2023 19:58

Սեպտեմբերի 27-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի հետ, հայտնում է...

Բրյուսելում կայացել է ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի և Հիքմեթ Հաջիևի հանդիպումը

Բրյուսելում կայացել է ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի և Հիքմեթ Հաջիևի հանդիպումը

26 Սեպտեմբեր 2023 19:33

Բրյուսելում տեղի է ունեցել Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի և Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիևի հանդիպումը, հայտնում է Եվրոպական...

Колокольцев заявил Пашиняну о желании Запада выдавить Россию из Южного Кавказа

Կոլոկոլցևը Փաշինյանին հայտնել է ՌԴ-ին Հարավային Կովկասից դուրս մղելու Արևմուտքի ցանկության մասին

26 Սեպտեմբեր 2023 00:52

Ռուսաստանի ներքին գործերի նախարար Վլադիմիր Կոլոկոլցևը Երևանում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ ասել է, որ Արևմուտքը ցանկանում է...

Բայդենը Փաշինյանին ուղղված նամակում խոստացել է ամրապնդել անվտանգության ոլորտում համագործակցությունը Երևանի հետ

Բայդենը Փաշինյանին ուղղված նամակում խոստացել է ամրապնդել անվտանգության ոլորտում համագործակցությունը Երևանի հետ

25 Սեպտեմբեր 2023 21:44

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված նամակում ասել է, որ ԱՄՆ-ն շարունակելու է ամրապնդել համագործակցությունը Հայաստանի հետ...

ԼՂ-ում խաղաղապահների հետագա գտնվելու հարցը դեռ որոշված չէ․ Պեսկով

ԼՂ-ում խաղաղապահների հետագա գտնվելու հարցը դեռ որոշված չէ․ Պեսկով

25 Սեպտեմբեր 2023 14:56

Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների հետագա գտնվելու հարցը դեռ որոշված չէ, Interfax-ի փոխանցմամբ՝ հայտնել Է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը,...

Ավելին
  • Լուրեր
Կառավարության անդամների ճեպազրույցները (ուղիղ)

Կառավարության անդամների ճեպազրույցները (ուղիղ)

28 Սեպտեմբեր 2023 12:22
ԼՂ-ից Հայաստան է տարհանվել բռնի տեղահանված 66 500 անձ, որի 11 967 անձ հաշվառվել է

ԼՂ-ից Հայաստան է տարհանվել բռնի տեղահանված 66 500 անձ, որի 11 967 անձ հաշվառվել է

28 Սեպտեմբեր 2023 12:05
«Anonymous» հաքերային խումբը ոչնչացրել է Ադրբեջանի կառավարական կայքը

«Anonymous» հաքերային խումբը ոչնչացրել է Ադրբեջանի կառավարական կայքը

28 Սեպտեմբեր 2023 12:03
Շուշի-Լաչին ճանապարհին շրջվել և հրդեհվել է ռուս խաղաղապահներին պատկանող բենզատարը

Շուշի-Լաչին ճանապարհին շրջվել և հրդեհվել է ռուս խաղաղապահներին պատկանող բենզատարը

28 Սեպտեմբեր 2023 11:50

Վերլուծությունը ցույց է տալիս, որ առաջիկա օրերին ԼՂ-ում այլևս հայ չի մնա. Փաշինյան

28 Սեպտեմբեր 2023 11:38
Գերեվարված Ռուբեն Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել

Գերեվարված Ռուբեն Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել

28 Սեպտեմբեր 2023 11:18
Կառավարության նիստ (ուղիղ)

Կառավարության նիստ (ուղիղ)

28 Սեպտեմբեր 2023 11:01
ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովը քննարկում է Հռոմի ստատուտի վավերացման հարցը (ուղիղ)

ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովը քննարկում է Հռոմի ստատուտի վավերացման հարցը (ուղիղ)

28 Սեպտեմբեր 2023 10:47
Արցախի Հանրապետությունը դադարում է գոյություն ունենալ․ Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել

Արցախի Հանրապետությունը դադարում է գոյություն ունենալ․ Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել

28 Սեպտեմբեր 2023 10:34
«Սա փողոցային «ռազբորկա չէ», ազգի ու պետության ճակատագիր է որոշվում. ԱՀ ԱԳ նախարար

Ադրբեջանական կողմը պահանջել է իմ ժամանումը Բաքու, որոշեցի մեկնել Շուշի․ Դավիթ Բաբայան

28 Սեպտեմբեր 2023 10:22
Կառավարության անդամների ճեպազրույցները (ուղիղ)
Հայաստան

Կառավարության անդամների ճեպազրույցները (ուղիղ)

28 Սեպտեմբեր 2023 12:22

Կարդալ
ԼՂ-ից Հայաստան է տարհանվել բռնի տեղահանված 66 500 անձ, որի 11 967 անձ հաշվառվել է
Արցախ

ԼՂ-ից Հայաստան է տարհանվել բռնի տեղահանված 66 500 անձ, որի 11 967 անձ հաշվառվել է

28 Սեպտեմբեր 2023 12:05

Ժամը 10:00-ի դրությամբ ԼՂ-ից Հայաստան է տարհանվել բռնի տեղահանված 66 500 անձ, որից 11 967 անձը հաշվառված է։ Կառավարության սեպտեմբերի...

Կարդալ
 

Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2023 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ