Իսպանիայում լույս է տեսել Հայոց ցեղասպանության վերաբերյալ առաջին փաստագրական գիրքը: Այս մասին հայտնում են Իսպանիայում ՀՀ դեսպանությունից։
Այս կապակցությամբ հունիսի 13-ին Իսպանիայում ՀՀ դեսպան Սոս Ավետիսյանն ընդունել է գրքի հեղինակ, Մադրիդի CEU San Pablo համալսարանի դասախոս, քաղաքական վերլուծաբան, լրագրող Ռիկարդո Ռուիս դե լա Սերնային։
Դեսպանն ընդգծել է գրքի հրատարակման կարևորությունը Իսպանիայում Հայոց ցեղասպանության մասին իրազեկվածության բարձրացման գործում։
Գիրքը հասանելի է Իսպանիայի բոլոր գրախանութներում։