ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հնարավոր այցի հստակ ժամկետներ դեռ չկան, РИА Новости – ի փոխանցմամբ՝ հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Իմ կարծիքով՝ դեռ չկա։ Չնայած մյուս կողմից, իհարկե, հրավեր կա։ Այժմ հստակ ժամկետներ չկան», – ասել է նա լրագրողներին՝ պատասխանելով այն հարցին, թե նախատեսվում է արդյոք մինչև տարեվերջ Պուտինի այցը Հայաստան։
Նշենք, որ ՌԴ նախագահի՝ Հայաստան այցի վերաբերյալ պայմանավորվածություն էր ձեռք բերվել դեռ այս տարվա ապրիլին՝ Նիկոլ Փաշինյանի ՌԴ կատարած այցի ժամանակ։
Պուտինը Հայաստան պետք է այցելի 2022 թվականի երկրորդ կեսին՝ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանին մասնակցելու համար։