Հայաստանի արտգործնախարարությունը ստացել է Ռուսաստանի դեսպանատան հայտագիրը և կպատասխանի սահմանված կարգով: Այս մասին «Լուրերին» հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը:
Ավելի վաղ Armenia Today-ը գրել էր, որ ՌԴ ԱԳՆ Տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի փոխտնօրեն Իվան Նեչաևը հայտնել է, որ ՀՀ ԱԳՆ-ն բանակցություններ է վարել ՌԴ դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ։
Ավելի վաղ Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը բողոք է հայտնել երկրի ԱԳՆ-ին՝ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած ողբերգությանը Մոսկվայի մասնակցության մասին լուրերի առնչությամբ