Հոկտեմբերի 31-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն։ Այս մասին հայտնում են Կառավարության մամուլի ծառայությունից։
Սոչիում նախ տեղի կունենա վարչապետ Փաշինյանի հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այնուհետև նախատեսված է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի առաջնորդների եռակողմ հանդիպումը։
Նշենք, որ հոկտեմբերի 29-ին կայացած ՔՊ համագումարին վարչապետ Փաշինյանը հայտարարել է, որ պատաստ է ստորագրել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության «ռուսական» առաջարկը։