Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը ցավակցություն է հայտնել Հնդկաստանի Գուջարաթ նահանգում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ:
«Մենք խորապես վշտացած ենք Գուջարաթի Մորբի քաղաքում տեղի ունեցած ողբերգության լուրից։ Մեր անկեղծ ցավակցություններն ու համակրանքը Հնդկաստանի եղբայրական ժողովրդին և կառավարությանը», – գրել է նախարարը Twitter-ում։
Վերջին տվյալներով՝ Հնդկաստանում կամրջի փլուզման հետեւանքով զոհվածների թիվը գերազանցել է 90-ը։