ԱԺ նախագահի տեղակալ, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման բանակցություններում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը հանդիպել է Կ․ Պոլսի Հայոց Պատրիարքի հետ։
Այդ մասին հայտնել է Ռուբինյանը՝ հանդիպումից լուսանկար հրապարակելով Facebook-յան իր էջում։
Նշենք, որ 2021-ին երկու երկրները երկկողմ հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ են նշանակվել։ Թուրքիայի և Հայաստանի ներկայացուցիչները մի շարք բանակցություններ են վարել։ Հուլիսի 1-ին Վիեննայում կայացած հանդիպման ժամանակ որոշում է կայացվել հնարավորինս սեղմ ժամկետներում ապահովել երրորդ երկրների քաղաքացիների կողմից հայ-թուրքական ցամաքային սահմանը հատելու հնարավորությունը և սկսել Հայաստանի և Թուրքիայի միջև բեռների ուղիղ ավիափոխադրումները: