Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում վարչապետ Փաշինյանը կարճատև հանդիպում է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Այս մասին հայտնում են վարչապետի աշխատակազմից։
Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանի անվտանգությանը և կայունությանը վերաբերող հարցեր շուրջ:
Մյունխենի անվտանգության համաժողովը մեկնարկել է փետրվարի 17-ին, որի աշխատանքը կտևի մինչև փետրվարի 19-ը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է համաժողովի բացման արարողությանը: Ըստ ՀՀ կառավարության մամուլի ծառայության, համաժողովի շրջանակներում նախատեսված են երկկողմ հանդիպումներ: