Լեռնային Ղարաբաղում նոր միջազգային առաքելություն տեղակայելու համար անհրաժեշտ է Երևանի և Բաքվի համաձայնությունը: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Առայժմ կողմերի միջև, նրա խոսքով, նման համաձայնություն չկա:
«Դիրքորոշումները միասնական են եղել է միայն Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման հարցում»,-պարզաբանել Է Զախարովան:
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը հավաստիացրել է, որ ռուս խաղաղապահները հետևողական ջանքեր են գործադրում տարածաշրջանում կայունության և անվտանգության ապահովման, ինչպես նաև էսկալացիաների կանխարգելման ուղղությամբ:
«Շատ բան, իհարկե, կախված է կողմերի քաղաքական կամքից և իրական տրամադրվածությունից՝ պահպանվող հակասությունները կարգավորելու և հանգուցալուծումներ գտնելու հարցում»,-ընդգծել է նա:
Մեկնաբանելով ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարությունն այն մասին, որ, չնայած ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի այցին Հայաստան, այնուամենայնիվ, կազմակերպությունը լքում է տարածաշրջանը, Զախարովան ասել է. «Մենք վերջերս Հայաստանի արտգործնախարարի մակարդակով պաշտոնական ներկայացուցչի առաջին շուրթերից ուղիղ խոսք լսեցինք այն մասին, թե պաշտոնական մակարդակով ինչ են մտածում ՀԱՊԿ-ի մասին։ Հաստատվեց, որ Հայաստանում ՀԱՊԿ առաքելության ծավալման հարցը մշակվում է: Ես առաջին անգամ չէ, որ հարց եմ լսում այն մասին, թե ի՞նչ է նշանակում «ՀԱՊԿ-ը դուրս է գալիս Հայաստանից» արտահայտությունը։ Ես ուզում եմ այս հարցերը ևս մեկ անգամ ուղղել հայկական կողմին։ Բայց ավելացրեք նաև հետևյալ հարցը. ինչպես են այդ մտքերն արտահայտողները տեսնում ՀԱՊԿ-ի՝ Հայաստան մտնելու գործընթացը, երբ իրենք ելք են արձանագրում»,-եզրափակեց նա: