Խաղաղության պայմանագրի մանրամասները ճշտելու համար Ռուսաստանը հայ-ադրբեջանական հանդիպումների հարթակ է տրամադրում, հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։
«Մենք միշտ միշտ պատրաստ ենք երկխոսության մեր հայ և ադրբեջանցի գործընկերների հետ։ Երբ մենք նրանց հետ կողմնորոշվենք, թե երբ են կայանալու մեր հաջորդ հանդիպումները, մենք անպայման կտեղեկացնենք լրագրողներին»,-հավելել Է Գալուզինը։
Նա նշել է, որ Մոսկվայի ջանքերն ուղղված են խաղաղության պայմանագրի շուրջ վիճելի կետերի մասով հավասարակշռված փոխզիջումային հանգուցալուծումների որոնմանը, որոնք ձեռնտու կլինեն ինչպես Բաքվին, այնպես էլ Երևանին։
Օգոստոսի 4-ին Ռուսաստանի ԱԳՆ ԱՊՀ երկրների դեպարտամենտի ղեկավար Դենիս Գոնչարը նախազգուշացրել էր նոր հակամարտության սպառնալիքի մասին, որը կարող է լինել խաղաղության պայմանագրի ստորագրման դեպքում: Սեպտեմբերի 13-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել էր, որ հայկական կողմը նոր առաջարկներ է ստացել Բաքվից պայմանագրի տեքստի վերաբերյալ: Նա նաև հայտնել էր, որ այս պահին Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև բանակցություններ անցկացնելու վերաբերյալ պայմանավորվածություններ չկան: