ԱԺ «Հայաստան» խմբակցության առաջադրած թեկնածու Արթուր Ղազինյանը հինգերորդ անգամ չընտրվեց ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ։
Ընտրությունների արդյունքները ամփոփելուց հետո ԱԺ ՔՊ կուսակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը լրագրողների հետ ճեպազրույցում խոսեց Ղազինյանին այդ պաշտոնում չընտրելու պատճառների մասին։ Նա ասաց, որ ընդդիմությունը պետք է ներկայացնի այնպիսի թեկնածունի, որը չունենա հակասական տեսակետներ և չլինի առաջին քայլեր արած քաղաքական գործիչ։
Հարցին, թե չե՞ն ներել Ղազինյանին՝ վարչապետի ուղղությամբ շիշ նետելու փաստը, Քոչարյանն ասաց․
«Շիշ նետելը լավ բան չի։ Իսկ Չաուշենսկո՞ւն, իսկ Եռաբլուրի մասին սխալ պատկերացումները, երբ վարչապետի ծնկի գալը դիտարկվեց մարդասպանի այց․․․»,- ասաց Անդրանիկ Քոչարյանը՝ հավելելով, որ շիշը շպրտելն անհաջող նռնականետման չհանձնած ստուգարք է եղել՝ նախկին ՊՆ նախարար Սեյրան Օհանյանի մասնակցությամբ։
«Երբ շիշն ուղղում ես, չես մտածո՞ւմ, թե անվտանգության մարմիններն ինչ գործողություն կարող են կիրառել։ Դուք ի՞նչ գիտեք՝ շի՞շ ա, թե՞ նռնակ»,- հարցրեց պատգամավորը։