Ազգային ժողովի Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը 11-րդ անգամ էլ չընտրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանին հանձնաժողովի նախագահի տեղակալ:
ՔՊ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը, որը նախագահում էր նիստը, ասաց՝ կուզեր, որ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը ներկա լիներ նիստին, քանի որ հարցեր ունի նրան։
Նշենք, որ նա այդպիսի ցանկություն էր հայտնել նաև նախորդ նիստին, երբ նշեց, որ Ղազինյանին տալու հարցեր արդեն չունի, իսկ Օհանյանին որոշ հարցեր ունի տալու։
Հիշեցնենք, որ իշխանական պատգամավորները դժգոհություն էին հայտնում, որ ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահի տեղակալը բանակում չի ծառայել։ Այս պաշտոնը, ըստ Դոնթի բանաձևի, հատկացված է հենց ընդդիմությանը։