ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստին Արթուր Ղազինյանը 12-րդ անգամ չընտրվեց հանձնաժողովի նախագահի տեղակալ: Նրա թեկնածությունը ներկայացրել էր ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը:
Հիշեցնենք, որ իշխանական պատգամավորները դժգոհություն էին հայտնում, որ ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահի տեղակալը բանակում չի ծառայել։ Այս պաշտոնը, ըստ Դոնթի բանաձևի, հատկացված է հենց ընդդիմությանը։