«Մենք չենք լիազորել և լիազորում Նիկոլ Փաշինյանին, որ Հայաստանի անունից բանակցություններ վարի և հակահայկական ծրագրերին մասնակից դառնա։ Երբ պահանջվում էինք հրապարակել փաստաթուղթ, նա ասաց, որ այդ փաստաթուղթը հետո է լինելու։ Հիմա էլ ինչ-որ հանձնաժողով ստեղծելու մասին է խոսվում»։
Այս մասին այսօր կայացած հանրահավաքի ժամանակ տեղեկացրեց «Զարթոնք» կուսակցության նախագահ Արա Զոհրաբյանը։
Զոհրաբյանի փոխանցմամբ՝ վաղը վճռորոշ օր է, Փաշինյանը գնում է բանակցությունների և հնարավոր է` փաստաթուղթ ստորագրի։
«Վաղը վճռորոշ օր է։ Նիկոլ Փաշինյանը գնում է բանակցությունների և հնարավոր է փորձի փաստաթուղթ ստորագրել ։ Չգիտեմ, թե ինչ ջանքեր ենք գործադրելու այդ փաստաթղթին հակազդելու համար, բայց պարզ է, որ երբ ժողովուրդը կամք է դրսևորում և մերժում է իշխանությունների պահվածքը»,-շարժման հանրահավաքի ժամանակ հայտարարել է նա։
Փաստաբանը տեղեկացրել է, որ նոյեմբերի 26-ի երեկոյան շարժումը կրկին հանրահավաք է անցկացնելու Հանրապետության հրապարակում։