«Առուշը լավ, հայրենասեր տղա ա, եկել են աջակցենք, որ այս անարդար պրոցեսները, որ կատարվում են նրա նկատմամբ, հասկանա, որ իր ընկերներն իր կողքին են»։
Այս մասին լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը։
«Առուշի, Մխիթարի, Մանվելի հանդեպ այս ամենն անձնական վրեժխնդրության արարք է՝ փոքրոգի, ճղճիմ մարդու արարքներ են»,- ասել է նա։
Ըստ Քոչարյանի՝ այդ գործիչները մեծ դերակատարում են ունեցել պատերազմի ժամանակ, և նրանց հետապնդումը լուրջ խնդիրներ է առաջացնում Սյունիքի մարզում։
«Ես դատավորի մոտ կաշկանդվածություն են տեսնում։ Թե՛ Սյունիքի, թե՛ Հայաստանի բնակիչները չպետք է անտարբեր լինեն այս գործընթացների նկատմամբ։ Ոչ ոք թող չկարծի, որ այս տղաներին բանտարկելով՝ նրանց կընկճեն»,- նշեց Լևոն Քոչարյանը։