«Մենք ամեն օր «5165 շարժման» հետ քննարկումների և զրույցների մեջ ենք»։ Այս մասին լրագրողների հետ զրույցում նշել է «Ազատագրական» շարժման ներկայացուցիչ, լրագրող Նաիրի Հոխիկյանը՝ անդրադառնալով «5165 շարժման» պայքարն առանձին շարունակելու որոշմանը։
«Որևէ խնդիր չեմ տեսնում, որ «5165 շարժումն» առանձին շարունակի, «Ազատագրում» շարժումն առանձին։ Մեր վերջնական նպատակը նույնն է, և շատ տեղերում մենք իրար հետ ենք էլի լինելու»,-նշեց Հոխիկյանը՝ պնդելով, որ պառակտում չկա, ուղղակի աշխատանքի բաժանում է։