ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի օրակարգում արդեն 14-րդ անգամ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանին հանձնաժողովի նախագահի տեղակալ նշանակելու մասին հարցն էր:
Հարցը քվեարկության դրվեց առանց ընդդիմության անդամների, քանի որ հարցի քննարկման մեկնարկին ընդդիմությունը լքեց նիստը:
Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ ընդդիմությունն այսպիսով ցանկանում է, որ հարցը հետաձգվի, սակայն ինքը իմաստ չի տեսնում։
Արթուր Ղազինյանին հանձնաժողովի նախագահի տեղակալ նշանակելու վերաբերյալ հարցին 14-րդ անգամ իշխող կուսակցության անդամները դեմ քվեարկեցին: Նշենք, որ Ղազինյանն ի սկզբանե ներկա չէր նիստին։ Հիշեցնենք, որ իշխանական պատգամավորները դժգոհություն էին հայտնում, որ ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահի տեղակալը բանակում չի ծառայել։ Այս պաշտոնը, ըստ Դոնթի բանաձևի, հատկացված է հենց ընդդիմությանը։