Ընդդիմության ներկայացուցիչներն առաջին արձագանքներն են հնչեցրել նախագահի հրաժարականի վերաբերյալ։
Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրել է. «Ոնց ստից և թուլամորթ պաշտոնավարեց, այդպիսի ստից և թուլամորթ տեքստով էլ հրաժարական տվեց։
Համընդհանուր սարկազմից և անակնկալից անդին՝ երկու նախնական և փոխլրացնող դիտարկում.
1. Հայաստանի գլխին կախված ամպերից նոր ուժեղ շանթ է գալու մեր գլխին արտաքին աշխարհից, որի նախաշեմին Արմեն Սարգսյանը որոշել է թռնել։
2. Այս քայլով նա ճանապարհը էլ ավելի է մաքրում Նիկոլի համար՝ երկրում իշխանությունն իր ձեռքերում ամբողջությամբ կոնսոլիդացնելու համար, այդ թվում՝ կեղծ օրակարգ հանդիսացող սահմանադրական փոփոխություններով»,- նշել է նա։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը հայտարարել է, որ նախագահի հրաժարականը հաստատում է Հայաստանում առկա իրավիճակի բարդությունը. «Իրավիճակի իրապես բարդ լինելը հաստատվում է նաև Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրաժարականով, կարծում եմ՝ հրաժարականի տեքստից կոնկրետ ազդակներ կան»,- նշել է նա։