Ազգային ժողովում ստացել են ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրաժարականի վերաբերյալ դիմումը։
Այս մասին Armenia Today-ին հայտնեց ԱԺ նախագահի խոսնակ Ծովինար Խաչատրյանը։
Նշենք, որ նախագահի հրաժարականը ուժի մեջ կմտնի, եթե առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում Արմեն Սարգսյանը հետ չվերցնի հրաժարականի իր դիմումը։