Որոշումը նախագահն է կայացնում և կայացրել, ես դրա մասին իմացել եմ հրապարակայանացումից 3 ժամ առաջ։ Նա զանգահարել է ինձ և մենք խոսել ենք այդ մասին։ Այս մասին ԶԼՄ-երի և հ/կ-ի համար կազմակերպված ասուլիսի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով նախագահ Արմեն Սարգսյանի հրաժարականին։
Փաշինյանը նշեց, որ Սահմանադրության հետ կապված նախագահի դիրքորոշումը վաղուց է հայտնի։ «2018-ից հետո, երբ Արմեն Սարգսյանն ընտրվել է նախագահ, իսկ ես՝ վարչապետ, Սահմանադրության մեջ փոփոխություն չի եղել։ Ես կարծում եմ, որ նախագահի բացատրություններն ընդունում եմ ի գիտություն»,-նշեց Փաշինյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։