Կայացավ «Ուժը Հայրենյաց» հայրենասիրական-քաղաքական կուսակցության հիմնադիր համագումարը։ Այս մասին նշվում է Տիգրան Արզաքանցյանի Telegram-ալիքում։
Ըստ հաղորդագրության՝ համագումարի մեկնարկին Տիգրան Արզաքանցյանը նշեց, որ իր շուրջ հավաքելով հայրենասեր հայորդիների ստեղծել է նախաձեռնող խումբ և անհրաժեշտ համարել՝ «Ուժը Հայրենյաց» հայրենասիրական կուսակցություն հիմնելու գործընթացը։
««Ուժը Հայրենյաց» կուսակցության հիմնադիր համագումարի ժամանակ ընտրվեցին ղեկավար մարմինները։ Կուսակցության ղեկավարի պաշտոնում առաջադրված Տիգրան Արզաքանցյանը միաձայն ընտրվեց որպես կուսակցության նախագահ, բարձրագույն խորհրդի նախագահ ընտրվեց Նատալյա Ռոտենբերգը, գործադիր մարմնի նախագահ՝ Պերճ Մեսրոպյանը, իսկ վերստուգիչ հանձնաժողովի նախագահ դարձավ Ռուբեն Այվազյանը։
««Ուժը հայրենյաց» կուսակցությունը լինելու է այն կուսակցությունը, որը խոսքը վերածելու է գործի»,- նշվում է հաղորդագրության մեջ։