«Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանն այսօր բոլորին ժամը 18:00-ին հրավիրում է Ազատության հրապարակ՝ ամփոփելու մեկշաբաթվա ակցիան։
«Կխոսենք ձեռքբերումների, ապագա պլանների մասին, այնուհետև միասին կշարժվենք Հանրապետության հրապարակ՝ միանալու Ջահերով երթին»,-Facebook-յան ուղիղ եթերի ժամանակ հայտարարել է նա։
«Այս օրերի ընթացքում այնքան դրական լիցքեր եմ ստացել, որ համոզված եմ, որ մենք չհաջողելու հնարավորություն չունենք»,- հայտարարել է Վանեցյանը։